Խեցեգործության դասարան

Հեղինակ
Արա Մերգելյան
Գտնվելու վայրը
ՀՀ, Շիրակի մարզ, գ․ Արթիկ
Բյուջե
1․499․320
Ամսաթիվ
01-04-2019

Նախագծի նպատակն է Արթիկի գեղարվեստի դպրոցում հիմնել խեցեգործության, քանդակագործության դասարան: Արթիկի գեղարվեստի դպրոցում սովորում են 125 աշակերտ՝ Արթիկ քաղաքից և հարակից գյուղերից: Դպրոցը Արթիկի շրջանում միակն է, ուր ուսուցանվում է դեկորատիվ կիրառական արվեստի Ճյուղերից խեցեգործություն, սակայն կահավորված դասասենյակի բացակայությունը ստեղծում է բազմաթիվ անհարմարություններ լիարժեք դասավանդման համար: Արթիկ քաղաքում և հարակից գյուղերում երեխաների շրջանում հետաքրքրությունը դեկորատիվ կիրառական արվեստի հանդեպ, հատկապես խեցեգործության և բրուտագործության, շատ մեծ է: Հարմարավետ պայմաններ ստեղծելու պայմաններում աշակերտների թիվը կմեծանա և խեցեգործությունը և բրուտագործությունը կդասավանդվի առանձին ծրագրով: