Քվեարկության կանոներ

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02654818) (այսուհետ նաև` Ընկերություն) սույն` «Բարի Գործեր» Սոցիալական նախաձեռնության շրջանակում հաստատված ծրագրերի օգտին անձը (Քվեարկողը) կարող է քվեարկել մի քանի եղանակով:


Քվեակությունը Ընկերության պաշտոնական www.barigortser.am կայքում՝ քվեարկության հասանելի տեսակներով  

1. Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի`

Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացի,

Ով ունի ակտիվ  ՀՀ և ԼՂՀ անձնական բջջային հեռախոսահամար:

2. Քվեարկությունն ամբողջովին անվճար է,

3. Քվեարկությանը մասնակցելու համար Քվեարկողը պետք է իր անձնական բջջային հեռախոսահամարը մուտքագրի ընկերության պաշտոնական կայքէջում. www.barigortser.am

4. Քվեարկողի բջջային հեռախոսահամարը ընկերության կողմից.

. ենթակա չէ հրապարակման,

. օգտագործվելու է քվեարկողի նույնականացման համարը  (Քվեարկողը իր բջջային հեռախոսահամարին ստանում է հաղորդագրություն հաստատման կոդով, որով  www.barigortser.am  կայքում մուտքագրմամբ հաստատում է իր քվեարկությունը),

. կարող է օգտագործվել մարկետինգային (գովազդային) նպատակներով. Հեռախոսահամարին կարող են ուղարկվել մարկետինգային առաջարկներ, առևտրային և գովազդային ծանուցումներ` կապված նաև Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, սույն և Ընկերության այլ նախաձեռնությունների հետ,

. չի տրամադրվում երրորդ անձանց՝բացառությամբ Ընկերության հետ համագործակցող այն անձանց,որոնց տրամադրումն անհրաժեշտ է սույն սոցիալական նախաձեռնության և վերջինով սահմանված նպատակների իրագործումն ապահովելու համար,

. ապահովվելու է արդար քվեարկություն, որպեսզի ամեն քվեաշրջանի ընթացքում յուրաքանչյուր նախագծի օգտին մեկ համարից հնարավոր լինի քվեարկել մեկ անգամ,

. Ընկերությունը մշակում է քվեարկողի տվյալները համաձայն կիրառելի իրավական ակտերի, մինչև սույն սոցիալական նախաձեռնության ավարտը, բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված նպատակներով՝ Ընկերության գործունեության ընթացքում,

5. Քվեարկողը իրավունք ունի տվյալների ուղղում, ոչնչացում, իր տվյալների մշակման դադարեցում պահանջել ,մշակման վերաբերյալ իր սույն համաձայնությունը հետ կանչել (կապ հաստատելով +374 12 700 000), որի դեպքում նրա ձայնը կարող է հեռացվել և հաշվի չառնվել քվեարկության համար: 

Անկախ քվեարկության եղանակից (պաշտոնական  կայքէջում) բոլոր ձայները հաշվառվում և արտացոլվում են ընկերության պաշտոնական կայքէջում` www.barigortser.am  , յուրաքանչյուր ծրագրի մասով առանձին: 

Ուշադրություն!

 Անբարեխիղճ քվեարկության կամ անարդար, կեղծ քվեարկության որևէ փորձի կամ գործողության դեպքում, որը Ընկերության գնահատմամբ ձախողում է քվեարկության բնականոն ընթացքը կամ խախտում է սույն Սոցիալական նախաձեռնության կանոնները, Ընկերությունը իրավասու է հեռացնել Քվեարկողի ձայնը և/կամ հեռացնել Նախագիծը քվեարկությունից և/կամ չտրամադրել ֆինանսավորում, ինչպես նաև բացառել քվեարկությանը նրա հետագա մասնակցությունը: Ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ մրցույթի անաչառ, արդար և սահուն անցկացումն ապահովելու համար: Այնուամենայնիվ, հաշվի առնելով սույն Սոցիալական նախաձեռնության շրջանակներում կիրառելի տեխնոլոգիաների և միջոցների առանձնահատկությունները և լիովին վերահսկելի լինելու անհնարինությունը, ցանկացած հնարավոր խախտման կամ վերջինիս վտանգի մասին Ընկերությանը տեղեկացնելը խրախուսելի է: Քվեարկելով վերոնշյալ եղանակներից որևէ մեկով, Քվեարկողը հաստատում է, որ համապատասխանում է և համաձայն է ներկայացվող բոլոր պահանջներին և պարտավորվում է Ընկերությանը զերծ պահել առնչակից ցանկացած վնասից:      



Ընկերություն. «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ

«ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐ» Սոցիալական նախաձեռնություն

Հեռ.՝ +374 12 700 000

Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Սարյան 12  

Կիսվել ուրիշների հետ
Հետ